horizontal line Vertical Line
Հիմնադիրներ և Ներդրողներ Հիմնադիրներ Ներդրողներ Բաժնետերերի համար Ընդհանուր Ժողով

Ընդհանուր ժողովի հրավիրմանն առնչվող տեղեկություններ

Վարկային Կազմակերպության մասնակիցների Ընդհանուր Ժողովը (այսուհետ`ժողով) հանդիսանում է Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը, որը կազմված է Ընկերության բոլոր մասնակիցներից կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից:

Ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովում է Ընկերության խորհուրդը (այսուհետ ` "Խորհուրդ"):

Ժողովի նախապատրաստման ընթացքում Խորհուրդը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում ժողովը գումարող անձիք, որոշում են.

Տարեկան հերթական ժողովը գումարվում է տարին մեկ անգամ: Տարեկան ժողովից բացի, գումարվող ժողովները համարվում են արտահերթ:

Արտահերթ ժողովներ կարող են գումարվել ցանկացած ժամանակ, Խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Գործադիր տնօրենի, Ընկերության առնվազն 10 տոկոս մասնակիցների պահանջով: Արտահերթ ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարելու պահանջ ներկայացրած անձի /անձանց/ կողմից:

Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում Խորհուրդը պետք է արտահերթ ժողով գումարի` պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:

Արտահերթ ժողովի գումարման կամ գումարումը մերժելու մասին Խորհրդի որոշումը պետք է ընդունվի դրա պահանջը ներկայացնելու ամսաթվից` 10-օրյա ժամկետում:

Այն դեպքում, երբ սահմանված ժամկետներում Խորհուրդը որոշում չի ընդունում արտահերթ ժողովի գումարման մասին կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, արտահերթ ժողովը կարող է գումարվել այն հրավիրելու պահանջը ներկայացրած անձանց կողմից: Վերջիններիս կողմից ժողովը գումարվում և անցակցվում է օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր:

Ընկերության Խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանք տարեկան ժողովում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին նշված ժամկետը լրանալուց 15 օրվա ընթացքում:

ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ`մասնակիցների ցուցակի տվյալների հիման վրա:

ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, ավելի ուշ, քան ժողովի գումարումից 45 օրից ավելի:

Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված մասնակիցների խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու նպատակով:

Ընկերությունը ժողովի գումարման մասին իր մասնակիցներին գրավոր ծանուցում է ուղարկում ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ` էլեկտրոնային նամակով կամ անձամբ հանձնելով: Տարեկան ժողովի մասին ծանուցումը պետք է նաև հրապարակվի ինտերնետում` Ընկերության կայք-էջում:

Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի.

Տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում մասնակիցներին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են.

Օրենքով և այլ իրավական ակտերով կարող է սահմանվել նաև մասնակիցների` ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ:

ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս` ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր մասնակիցներին ժողովի օրակարգի հետ մեկտեղ ուղարկվում են համապատասխան սահմանված տեղեկությունները և նյութերը: Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են մաս (նրանց ներկայացուցիչները), Ժողովին քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների 50-ից ավել տոկոսին:

Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման ամսաթիվը: Տվյալ դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

Ժողովի հրավիրման Ծանուցում 30.11.2013

Ծանոթություն՝ Սույն թվականի նոյեմբերի 30-ին ժամը 12։00 ք․Երևան Սայաթ-Նովա 2/4 հասցեում տեղի կունենա Ընկերության Արտահերթ Ընդհանուր Ժողով։

Ժողովին առընչվող փաստաղթեր՝

Թարմացվել է`