Կիվայի ծրագրով վարկեր
| Ով կարող է դիմել |
Գյուղատնտեսությամբ կամ մանր ձեռներեցությամբ զբաղվող անձինք |
| Ինչպես դիմել: |
Այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Լրացնել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը:
Վճարել ԱՔՌԱ տեղեկատվական բյուրոյից Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գանձվող վճարը` 2000 ՀՀ դրամ /ֆիզիկական անձանց և Ա/Ձ-երի համար/ կամ 4000 դր /իրավաբանական անձանց համար/, կամ ինքնուրույնաբար նշված բյուրոյից կատարել հարցում և ներկայացնել պատասխանի մեկ օրինակ: |
| Վարկերի տրամադրման պայմանները |
Տոկոսադրույքը` 15-18 % տարեկան
300-ից մինչև 3.000 ԱՄՆ դոլլար կամ դրան համարժեք դրամ
Մարման ժամկետը`6-ից մինչև 30 ամիս
|
| Կիվայի վարկերի մարումը |
Վարկի մարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս ամսական մեկ վճարումից:
Վարկի մայր գումարները վերադարձվում են նույն արժույթով, որով ստացվել են:
Վարկի տոկոսագումարները /ուշացումների ժամանակ` նաև տույժերը/ բոլոր դեպքերում հաշվարկվում և վճարվում են միայն ՀՀ դրամով:
Արտարժույթով ինդեքսավորված վարկերի դեպքում թե վարկը տրամադրելու, թե հետվճարումները կատարելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ արտարժույթի համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված փոխարժեքը: |
| Վարկառուի ծախսերը |
Միմիայն վարկի տրամադրման վճար վարկի ստացման պահին `
ՀՀ դրամով վարկերի համար` վարկի գումարի 2.5%-ի չափով
Արտարժույթով կամ արտարժույթով ինդեքսավորված վարկերի համար`
վարկի գումարի 2%-ի չափով
|
| Վարկի օգտագործման ուղղությունները` |
Բիզնեսի ընդլայնում, ապրանքային մնացորդի և տեսականու ավելացում
Գյուղատնտեսության և անասնապահության մեջ ներդրումների կատարում
Բիզնեսի իրականացման վայրում ընթացիկ նորոգումներ, գույքի ձեռքբերում և այլն
|
| Ապահովվածությունը` |
մինչև 1.000.000 ՀՀ դրամի վարկերը տրամադրվում են երաշխավորության, շարժական գույքի կամ լրացուցիչ ծախսեր չառաջացնող այլ գրավով:
1.000.000 ՀՀ դրամից ավելի վարկերի համար պահանջվում է անշարժ գույքի, ավտոմեքենայի կամ այլ գրավ` նոտարական վավերացմամբ: |
| Պահանջվող փաստաթղթեր` |
վարկառուի անձը հաստատող փաստաթղթեր,
Իրավաբանական անձի կամ Անհատ Ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի և այլ հիմանդիր փաստաթղթերի պատճեներ
վերջին եռամսյակի հարկային հաշվետվությունների պատճեներ
բիզնեսի իրականացման վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեներ
վարկունակությունը հիմնավորող այլ փաստաթղթեր
գրավի առկայության դեպքում փաստաթղթեր գրավադրվող գույքի և գրավի համասեփականատերերի վերաբերյալ |
| Կարևոր տեղեկություններ |
Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ եղանակով Ընկերության գլխամասի կամ մասնաճյուղերի դրամարկղերից` բացառությամբ Դիլիջանում, Գավառում և Արարատում բանկի միջոցով տրամադրվողների:
Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 80%:
Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.5%-ի չափով: Յուրաքանչյուր ուշացման չորրորդ օրը վարկառուից գանձվում է նաև միանվագ ՏՈՒԳԱՆՔ` 5000 ՀՀ դրամ:
Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը: |
| Ուշադրություն: |
Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում: |
Մեր Ընկերությունում վարկ ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման, դիմումների և պահանջվող այլ փաստաթղթերի լրացման գործում Ձեզ կօգնեն Ընկերության վարկային գործակալները:
Հիմնվելով հաճախորդի դիմումի և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի վրա, այն դեպքում եթե փաթեթը համալրված է լիարժեք փաստաթղթերով, հաճախորդի դրական վարկային պատմության դեպքում, ինչպես նաև եթե դիմողի եկամուտը բավարարում է վարկ ստանալու և հետագայում անխոչընդոտ վճարումներ կատարելու համար, վարկի հայտը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Վարկային Հանձնաժողովի քննարկմանը: Վարկի հայտի հաստատման, իչպես նաև մերժման դեպքում հաճախորդը անմիջապես ծանուցվում է: Վարկային Հանձնաժողովի կողմից դիմումը հաստատվելու դեպքում վարկը հաճախորդին տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Այսպիսով, դիմելով մեզ Դուք կարող եք վարկը ստանալ առավելագույնը մեկ շաբաթվա ընթաքում:
Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:
Թարմացվել է`