agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal line Vertical Line
Վարկեր Ընդհանուր Տեղեկություններ Գյուղատնտեսական Սպառողական Բիզնես ՀԶՄ

Գյուղատնտեսական
Վարկի Հաշվիչ

Վարկի Գումարը
Վարկի Տոկոսադրույքը (%)
Վարկի տևողությունը (ամիս)
Անուիտետ: Նվազող:
Ինչպես Դիմել

Գյուղատնտեսական վարկեր

Ով կարող է դիմել “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ից գյուղատնտեսական վարկ ստանալու համար Ընկերության ցանկացած մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ գլխամասային գրասենյակ կարող է դիմել գյուղացիական տնտեսություն վարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացի` անկախ սեռից, գյուղտնտեսության տեսակից և հաշվառման վայրից:
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են
  • 50.000-5.000.000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով
  • մինչև 5 տարի մարման ժամկետով
  • 20- 24% տարեկան տոկոսադրույքով
  • մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետով
  • Գյուղատնտեսական վարկերի արժույքը
  • Վարկի օգտագործման ուղղություններից և նպատակահարմարությունից ելնելով` գյուղատնտեսական վարկերը կարող են տրամադրվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով և/կամ արտարժույթով ինդեքսավորված:
  • Վարկի մայր գումարները վերադարձվում են նույն արժույթով, որով ստացվել են:
  • Վարկի տոկոսագումարները /ուշացումների ժամանակ` նաև տույժերը/ բոլոր դեպքերում հաշվարկվում և վճարվում են միայն ՀՀ դրամով:
  • Արտարժույթով ինդեքսավորված վարկերի դեպքում թե վարկը տրամադրելու, թե հետվճարումները կատարելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ արտարժույթի համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
  • Վարկառուի ծախսերը Արտարժույթով և/կամ արտարժույթով ինդեքսավորված վարկերի համար
  • միայն միջնորդավճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 2%-ի չափով
  • ՀՀ դրամով վարկերի համար `
  • միջնորդավճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 2-3%-ի չափով
  • Ընթացիկ սպասարկման վճար վարկի գործողության ողջ ընթացքում` ամսական 1.000 ՀՀ դրամ
  • Վարկի օգտագործման ուղղությունները`
  • Անասունների գլխաքանակի ավելացում, անասնակերի մթերում
  • Գյուղացիական տնտեսության ընդլայնում, նոր ցանքատարածքների յուրացում
  • Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, շահագործման ծախսերի և այլ գյուղատնտեսական կարիքների հոգում
  • Ֆերմաների, ջերմոցներ,այգիների հիմնում և գյուղատնտեսության մեջ այլ ներդրումների կատարում
  • Ապահովվածությունը
  • Մինչև 300.000 ՀՀ դրամի այն վարկերի համար, որնոց մարման ժամկետը չի գերազանցում 12 ամիսը, ֆիզիկական գրավ ԿԱՐՈՂ Է չպահանջվել:
  • Մինչև 1.000.000 ՀՀ դրամի վարկերի համար պահանջվում է երաշխավորություն, կենցաղային տեխնիկայի կամ գույքի գրավ և/կամ լրացուցիչ ծախսեր չառաջացնող այլ գրավ:
  • 1.000.000 ՀՀ դրամից մեծ վարկերի համար պահանջվում է անշարժ գույքի, ավտոմեքենայի, հողատարածության կամ այլ գրավ` նոտարական վավերացմամբ:
  • Պահանջվող փաստաթղթեր
  • Վարկառուի և համավարկառուների անձը հաստատող փաստաթղթեր,
  • Տեղեկանք գյուղապետարանից ընտանիքի անդամների, անասունների գլխաքանակի, գյուղացիական տնտեսության մեջ առկա գույքի վերաբերյալ
  • Վճարունակությունը հաստատող այլ փաստաթղթեր
  • Գրավի առկայության դեպքում դեպքում փաստաթղթեր գրավադրվող գույքի և գրավի համասեփականատերերի վերաբերյալ
  • Որոշելու համար, թե որքան վարկը կարժենա Ձեզ համար բոլոր վճարումները սահմանված ժամկետներում կատարելուց հետո, օգտագործեք մեր հաշվիչը: Տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

    Թարմացվել է`