Ինչպես Դիմել
Ձեռներեցության /բիզնես/ վարկեր
| Ով կարող է դիմել |
“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ից բիզնես վարկ ստանալու համար Ընկերության ցանկացած մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ գլխամասային գրասենյակ կարող է դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված յուրաքանչյուր անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` անկախ գործունեության տեսակից և վայրից: |
| Բիզնես վարկերը տրամադրվում են |
50.000 - 5.000.000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով /խոշոր բիզնես ծրագրերը, խորհրդի որոշմամբ, կարող են ֆինանսավորվել ընդհուպ մինչև 20.000.000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով/
մինչև 5 տարի մարման ժամկետով
20-24% տարեկան տոկոսադրույքով |
| Բիզնես վարկերի արժույքը |
Վարկի օգտագործման ուղղություններից և նպատակահարմարությունից ելնելով` բիզնես վարկերը կարող են տրամադրվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով և/կամ արտարժույթով ինդեքսավորված:
Վարկի մայր գումարները վերադարձվում են նույն արժույթով, որով ստացվել են:
Վարկի տոկոսագումարները /ուշացումների ժամանակ` նաև տույժերը/ բոլոր դեպքերում հաշվարկվում և վճարվում են միայն ՀՀ դրամով:
Արտարժույթով ինդեքսավորված վարկերի դեպքում թե վարկը տրամադրելու, թե հետվճարումները կատարելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ արտարժույթի համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված փոխարժեքը: |
| Վարկառուի ծախսերը |
Արտարժույթով և/կամ արտարժույթով ինդեքսավորված վարկերի համար`
միայն միջնորդավճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 2%-ի չափով
ՀՀ դրամով վարկերի համար `
միջնորդավճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 3%-ի չափով
Ընթացիկ սպասարկման վճար վարկի գործողության ողջ ընթացքում` ամսական 1.000 ՀՀ դրամ
|
| Վարկի օգտագործման ուղղությունները` |
Բիզնեսի ընդլայնում, ապրանքային մնացորդի և տեսականու ավելացում
Նոր տեխնոլոգիաների ներդրման, մեքենա-սարքավորումների ձեռքբերման և շահագործման հանձնման հետ կապված ծախսերի հոգում
Բիզնեսի իրականացման վայրում գործունեության զարգացման նպատակներով ընթացիկ վերանորոգումներ, փոփոխություններ, գույքի և տեխնիկայի թարմացում
Բիզնեսի զարգացման այլ ծրագրերի ֆինանսավորում |
| Ապահովվածությունը` |
մինչև 300.000 ՀՀ դրամի վարկերի համար, որնոց մարման ժամկետը չի գերազանցում 12 ամիսը, ֆիզիկական գրավ ԿԱՐՈՂ Է չպահանջվել:
մինչև 1.000.000 ՀՀ դրամի վարկերի համար ԿԱՐՈՂ Է պահանջվել երաշխավորություն, ապրանքային մնացորդի, կենցաղային տեխնիկայի կամ գույքի գրավ և/կամ լրացուցիչ ծախսեր չպահանջող այլ գրավ:
1.000.000 ՀՀ դրամից ավելի վարկերի համար պահանջվում է անշարժ գույքի, ավտոմեքենայի կամ այլ գրավ` նոտարական վավերացմամբ: |
| Պահանջվող փաստաթղթեր` |
վարկառուի անձը հաստատող փաստաթղթեր,
իրավաբանական անձի կամ Ա/Ձ-ի պետական ռեգիստրում գրանցման վկայականի և այլ հիմանդիր փաստաթղթերի պատճեներ
վերջին եռամսյակի հարկային հաշվետվությունների պատճեներ
բիզնեսի իրականացման վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեներ
վարկունակությունը հիմնավորող այլ փաստաթղթեր
առկայության դեպքում փաստաթղթեր գրավադրվող գույքի և գրավի համասեփականատերերի վերաբերյալ |
Որոշելու համար, թե որքան վարկը կարժենա Ձեզ համար բոլոր վճարումները սահմանված ժամկետներում կատարելուց հետո, օգտագործեք մեր հաշվիչը: Տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Թարմացվել է`