agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal line Vertical Line
Վարկեր Ընդհանուր Տեղեկություններ Գյուղատնտեսական Գյուղտեխնիկայի Լիզինգ Կիվայի Ծրագրով Բնակարանների Վերանորգման Սպառողական Բիզնես ՀԶՄ Ապահովագրական Ծառայություններ

ՀԶՄ
Վարկի Հաշվիչ

Վարկի Գումարը
Վարկի Տոկոսադրույքը (%)
Վարկի տևողությունը (ամիս)
Անուիտետ: Նվազող:

“Հազարամյակի մարտահրավերներ” հիմնադրամի

“Ջրից դեպի շուկա” ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

Ով կարող է դիմել Գյուղացիական տնտեսություն վարող կամ հիմնելու ցանկություն և հնարավորություն ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացի, ով մասնակցել է գյուղերում ՀՄՀ-ի կողմից անցկացված դասընթացներին և ունի համապատասխան սերտիֆիկատ:
Ինչպես դիմել:
  • Այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
  • Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Լրացնել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը:
  • Վճարել ԱՔՌԱ տեղեկատվական բյուրոյից Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գանձվող վճարը` 2000 ՀՀ դրամ /ֆիզիկական անձանց և Ա/Ձ-երի համար/ կամ 4000 դր /իրավաբանական անձանց համար/, կամ ինքնուրույնաբար նշված բյուրոյից կատարել հարցում և ներկայացնել պատասխանի մեկ օրինակ:
  • ՀՄՀ վարկերը տրամադրվում են`
  • 350.000-10.500.000 ՀՀ դրամի չափով /միայն ՀՀ դրամով/
  • 2-ից մինչև 7 տարի մարման ժամկետով
  • մինչև 12 % տարեկան տոկոսադրույքով
  • մինչև 1 տարի արտոնյալ ժամկետով
  • Վարկի օգտագործման ուղղությունները`
  • Գյուղացիական տնտեսության ընդլայնում, ջրագծերի անցկացում
  • Այգիների հիմնում և գյուղատնտեսության մեջ այլ ներդրումների կատարում
  • Գյուղատնտեսական տեխնիկայի, մեքենա-սարքավորումների, մթերման սառնարանների և այլ հարմարանքների ձեռքբերման, շահագործման հանձնման հետ կապված ծախսերի ֆինանսավորում
  • Ջերմոցների կամ սառնարանայաի տնտեսությունների կառուցում
  • Ապահովվածությունը
  • Մինչև 1.000.000 ՀՀ դրամի վարկերի համար ԿԱՐՈՂ Է պահանջվել երաշխավորություն, շարժական գույքի գրավ կամ լրացուցիչ ծախսեր չառաջացնող այլ գրավ:
  • 1.000.000 ՀՀ դրամից մեծ վարկերի համար պարտադիր կարգով պահանջվում է անշարժ գույքի, մեքենա-սարքավորումների, հողի կամ այլ գրավ` նոտարական վավերացմամբ:
  • Պահանջվող փաստաթղթեր
  • Վարկառուի անձը հաստատող փաստաթղթեր,
  • ՀՄՀ Հայաստանի կողմից կազմակերպված դասընթացների մասնակցության սերտիֆիկատ
  • Տեղեկանք “Ջրօգտագործողների միություն”-ից ոռոգման ջրի դիմաց պարտքեր չունենալու մասին
  • Տեղեկանք գյուղապետարանից հողի հարկի գծով պարտքեր չունենալու մասին
  • Գրավի առկայության դեպքում` փաստաթղթեր գրավադրվող գույքի և գրավի համասեփականատերերի վերաբերյալ
  • Վարկունակությունը հավաստող այլ փաստաթղթեր
  • Վարկառուի ծախսերը
  • Վարկի տրամադրման վճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 4%-ի չափով
  • Գրավի առկայության դեպքում`գույքի գրավադրման և նոտարական վավերացման հետ կապված ծախսեր
  • Կարևոր տեղեկություններ
  • Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ եղանակով Ընկերության գլխամասի կամ մասնաճյուղերի դրամարկղերից` բացառությամբ Դիլիջանում, Գավառում և Արարատում բանկի միջոցով տրամադրվողների:
  • Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
  • Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
  • Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 80%:
  • Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
  • Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.5%-ի չափով: Յուրաքանչյուր ուշացման չորրորդ օրը վարկառուից գանձվում է նաև միանվագ ՏՈՒԳԱՆՔ` 5000 ՀՀ դրամ:
  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
  • Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը:
  • Ուշադրություն: Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում:

    Որոշելու համար, թե որքան վարկը կարժենա Ձեզ համար բոլոր վճարումները սահմանված ժամկետներում կատարելուց հետո, օգտագործեք մեր հաշվիչը: Տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

    Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

    Թարմացվել է`