![]() |
Սիրելի° հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: |
![]() |
Դատարան դիմելու դեպքում Ձեր և “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից: |
| Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ: “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դինել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսկան համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `
|
|
![]() |
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը: |
| Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ | |
| Հաշտարար` | Փիրուզ Սարգսյան |
| Հասցե` | 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ |
| Հեռ.` | /010/582-321, /010/ 582-322 |
| Էլ. հասցե` | info@fsm.am |
| Ֆաքս` | /010/ 582-421 |
| կայք` | www.fsm.am |
| Սիրելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները: |
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ խախտել է օրենքի պահանջները:
| ՀՀ Կենտրոնական բանկ | |
| Հասցե` | 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 |
| Հեռ.` | /010/ 592-697 |
| Էլ. հասցե` | chairman@cba.am |
| Ֆաքս` | / 010/ 565-496 |
| կայք` | www.cba.am |
Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և “Նոր Հորիզոն” ՈւՎԿ ՍՊԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք գրկվում եք “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն: