Գլխավոր Էջ
Մեր Մասին
Վարկեր
Ֆինանսական
Հաշվետվություններ
Կարգավորում
Հիմնադիրներ
և Ներդրողներ
Մեր Հասցեները

![]() |
Բողոք-պահանջի լրացման և ներկայացման գործընթաց. Լրացրեք բողոք-պահանջի հայտը և ներկայացրեք այն պատասխանատու աշխատակցին կամ հետևյալ փոստային հասցեով (Կոմիտասի պող. 54, թիվ 150 շինություն, 051): Հայտը ներկայացնելիս ընկերությունից ստացեք ստացականը և պահպանեք այն: |
![]() |
Բողոք-պահանջի ուսումնասիրման և որոշման կայացման գործընթաց. Ընկերությունը ուսումնասիրում է բողոք-պահանջը և որոշում է կայացնում (բավարարել, մասնակի բավարարել, մերժել) 10 աշխատանքային օրվա ընթացքում: |
![]() |
Բողոք-պահանջի վերաբերյալ պատասխան տալու մասին Բողոք-պահանջի վերաբերյալ Ընկերությունը ցանկացած դեպքում պետք է 10 աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ տրամադրի գրավոր պատասխան: Գրավոր պատասխանը պետք է արտացոլի` ընկերության հստակ որոշումը (բավարարել, մասնակի բավարարել, մերժել), թե բողոք-պահանջի քննության արդյունքը ինչ փաստերի վրա է հիմնվում, բողոք-պահանջի քննության գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանման և (կամ) անձի տվյալները (ստորաբաժանման անվանումը կամ անձի անուն, ազգանունը, պաշտոնը) և կապի միջոցները (հեռախոս, էլեկտրոնային հասցե, այլ), ում կարող եք դիմել նաև բողոք-պահանջի քննության արդյունքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, ինչպես նաև այն մասին, որ բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդն իր իրավունքները պատշպանելու համար ինչ միջոցառումներ կարող է ձեռնարկել` դիմել դատարան, Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկին: Գրավոր պատասխանը Ձեզ կներկայացվի Ձեր կողմից նշված հասցեով կամ կապի միջոցներով: |
Ծանոթացեք Ընկերության կողմից Ձեզ գրավոր ներկայացված պատասխանին: Հավաստիացեք, որ այն ներառում է բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հարցեր ունենալու դեպքում կապվեք Պատասխանում նշված անձի հետ:
Այն դեպքում, երբ 10 աշխատանքային օրվա ընթացքում ընկերության կողմից պատասխան չեք ստացել կամ բավարարված չեք բողոք-պահանջի վերջնական պատասխանով, Դուք իրավունք ունեք պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
| Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ | |
| Հաշտարար` | Փիրուզ Սարգսյան |
| Հասցե` | 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ |
| Հեռ.` | /010/582-321, /010/ 582-322 |
| Էլ. հասցե` | info@fsm.am |
| Ֆաքս` | /010/ 582-421 |
| կայք` | www.fsm.am |