ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.01.2026
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ
Տեղեկացնում ենք , որ <<Նոր Հորիզոն >> ԼՈւՎԿ ՍՊ ԸՆկերությունը 2026թվականի հունվարի 1-ից գործում է նոր
հասցեով ՝ ք․Երևան,Արաբկիր, Արամ Խաչատրյան 16 շենք, բն․29 ։ Հարցերի , համագործակցության և այլ դիմումների պարագայում
կարող եք այցելել Ընկերության նոր հասցեով կամ կապ հաստատել (+374 10) 29 73 79, (+374 10) 28 79 02 հեռախոսահամարներով ։
Հարգանքով ՝ <<Նոր Հորիզոն >> Լուծարվող ՈւՎԿ ՍՊԸ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.06.2022
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ»Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության Հարգելի հաճախորդներ
Ընկերության Լուծարման գործընթացի շրջանակներում , Լուծարային Հանձնաժողովի Որոշմամբ սահմանվել են Ընկերության կողմից տեղաբաշխված վարկային միջոցների հետհավաքագրմանն ուղղված միջոցառումները, որի համաձայն
Հարգանքով՝
<<ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ>> ԼՈւՎԿ ՍՊԸ
Լուծարային հանձնաժողովի Նախագահ ՝ Աշոտ Սարգսյան
ք.Երևան 27,06, 2022թ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.06.2022թ
Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք , որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան և գործող օրենսդրության համաձայն սկսված է համարվում Ընկերության Լուծարման գործընթացը:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, 2022թ.-ի հունիսի 10-ին ՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձևավորվել է Ընկերության Լուծարային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
ինչպես նաև կատարվել է Ընկերության ֆիրմային անվանման փոփոխություն՝ Ընկերությունը վերանվանվել է որպես՝ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» Լուծարվող Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:
Համաձայն Ընկերության լուծարային ծրագրի , Ընկերության լուծարման գործընթացի նվազագույն ժամկետը սահմանվել է 2 տարի:
Բաննկերի և բանկային գործունեության մասին ՀՀ Օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով՝ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» Լուծարվող ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը տեղեկացնում է իր բոլոր տեղական և օտարերկրյա պարտատերերին առ այն , որ անհրաժեշտ է ճշտել և գույքագրել, լուծարային գործընթացը սկսվելու պահի դրությամբ / 31.05.2022թ. / , Ձեր նկատմամբ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» Լուծարվող ՈՒՎԿ ՍՊ Ընկերության պարտավորությունների չափը և գրավոր կերպով ներկայացնել Լուծարային Հանձնաժողովին: Լուծարային Հանձնաժողովը Ընկերության բոլոր պարտատերերին գրավոր կերպով կտեղեկացնի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ:
Հարգանքով՝
<<ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ>> ԼՈւՎԿ ՍՊԸ
Լուծարային հանձնաժողովի Նախագահ ՝ Աշոտ Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հաճախորդներ
Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՝Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
<<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը , տեղեկացնում է իր բոլոր այն հաճախորդներին , ովքեր 16.08.2019թ-ից հետո , իրենց վարկային պարտավորությունները կատարել են Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ` կազմակերպությունը իրականացրել է վաղաժամկետ մարված վարկային պայմանագրերի մասով՝ վարկի տրամադրման պահին գանձված միանվագ վճարների վերահաշվարկ, որի արդյունքում վաղաժամկետ մարված պայմանագրերի գծով առաջացել են հաճախորդին վերադարձման ենթակա գումարներ:
Բոլոր այն հաճախորդները , ովքեր սկսած 16.08.2019թ-ից իրենց վարկային պարտավորությունները մարել են ժամկետից շուտ, մինչև 31.12.2021թ-ը կարող են դիմել Նոր Հորիզոն ՈՒՎԿ ՍՊ Ընկերության Գլխամասային գրասենյակ կամ տարածքային բոլոր ստորաբաժանումներ՝ վերահաշվարկի արդյունքում գոյացած վերադարձման ենթակա իրենց գումարները ստանալու համար:
Վերադարձման ենթակա գումարները՝ հաճախորդի ցանկությամբ, կարող են վերադարձվել ինչպես կանխիկ, այնպես էլ այլ բանկերում իրենց հաշվեհամարներին փոխանցում կատարելու , ինչպես նաև կազմակերպությունում իրենց գործող վարկի ընթացիկ մարմանը ուղղելու եղանակներով:
Հարցերի դեպում խնդրում ենք այցելել կազմակերպության գրասենյակներ կամ զանգահարել կազմակերպության հեռախոսահամարներով :
Հարգանքով ՝
<<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ
Հաշվի առնելով երկրում հայտարարված Ռազմական Դրությունը՝ Նոր Հորիզոն ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը հայտարարում է.
Այն հաճախորդները, որոնց վարկային պարտավորությունների մարման ժամանակացույցով ետվճարների կատարման օր է հանդիսացել ս.թ. Օգոստոսի 28-ը, 29-ը և 30-ը և ստեղծված իրավիճակի պատճառով վճարումները չեն կատարվել, կազմակերպությունը այդ հաճախորդների համար չի կիրառի պայմանագրով նախատեսված տույժեր, տուգանքներ, չվճարված պարտավորությունները՝ մեր նախաձեռնությամբ կտեղափոխվեն հաջորդ ամսվա ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ ժամանակահատվածում ետվճարները չկատարած հաճախորդների վարկային պատմությունը որևէ փոփոխության չի ենթարկվի, ինչպես նաև ԱՔՌԱ տեղեկատվական համակարգում և վարկային ռեգիստրում այս ժամանակահատվածի համար ուշացած օրերի քանակ չեն արտացոլվի:
Հարգելի հայրենակիցներ, միասին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
🇦🇲🇦🇲🇦🇲
Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որոշել է.
❗️Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում,
❗❗️տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
#ՀաղթելուԵնք
<<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ստեղծված իրավիճակից ելնելով՝ 04 մարտի 2020թ-ից մինչև 30 Հունիսի 2020թ սեփական նախաձեռնությամբ տրամադրել է վարկային արձակուրդ այն հաճախորդների համար , ովքեր ֆինանսական դժվարությունից ելնելով չեն կարողացել կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ համաձայն վարկային պայմանագրերով ամրագրված ժամանակացույցի :Սկսած 04 մարտի 2020թ Ձեր վճարումները չկատարելու հետևանքով ԱՔՌԱ տեղեկատվական համակարգում չեն արտացոլվել ուշացած օրեր և չեն հաշվեգրվել ժամկետանց տույժ և տուգանքներ:
01 հուլիսի 2020թ-ից սկսած ՝ <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը դադարեցնում է սեփական նախաձեռնությամբ վարկային արձակուրդների տրամադրումը և հորդորում է իր բոլոր հաճախորդներին դիմել կազմակերպության գրասենյակներ ՝ Արտակարգ Դրության ժամանակահատվածում երկարաձգված և կուտակված վարկային պարտավորությունների հետագա վերաձևակերպման և/կամ վարկային ժամանակացույցների վերակառուցման և վերանայման նպատակով:
Տեղեկացնում ենք նաև , որ մինչև օրենքով սահմանված Արտակարգ Դրության Ավարտը ՝ 15 հուլիսի 2020 կազմակերպությունը հոգ տանելով իր հաճախորդների մասին ՝ շարունակելու է չկիրառել ժամկետանց տույժերի և տուգանքների հաշվարկ:
Սիրելի հայրենակիցներ <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը կրկին կոչ է անում պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները , հնարավորինս խուսափել ընկերության գրասենյակներ այցելելուց, օգտվել վարկի մարման հեռահար բոլոր հնարավոր տարբերակներից, ցանկացած հարցի դեպքում զանգել կազմակերպության հեռախոսահամարներով:
Հարգանքներով
<<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ
< <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով և հայտարարում է , որ եթե կան հաճախորդներ , ովքեր ստեղծված իրավիճակի հետ պայմանավորված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել պայմանագրով նախատեսված իրենց ամսական վարկային պարտավորությունների մարումները, < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը մինչև օրենքով սահմանված Արտակարգ Դրության ավարտը /13.06.2020թ ներառյալ / կշարունակի հետաձգել ամսական ետվճարները և կուտակել հաճորդ ամսվա ժամանակացույցով նախատեսված վճարման վրա: Հիշեցնում ենք նաև , որ Ձեր չկատարված և առաջիկա ամիսներին կուտակված վարկային պարտավորությունների հետևանքով Ձեր վարկային պատմությունը, ԱՔՌԱ համակարգում արտացոլված,չի վատթարացել և այս ժամանակահատվածում ուշացված օրերի քանակը հավասար է զրոյի:
Հորդորում ենք Ձեզ, Արտակարգ Դրության ավարտից հետո հետևողական լինել՝ դիմել կազմակերպության Գլխամասային գրասենյակ և/կամ մասնաճյուղեր , Ձեր չկատարված վարկային պարտավորությունների գծով կուտակված գումարների հետագա վերաբաշխման , վերաձևակերպման և Ձեր վարկային պարտավորություններին վերաբերվող այլ հարցերի կարգավորման նպատակով:
Սիրելի հայրենակիցներ < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը կրկին կոչ է անում պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները , հնարավորինս խուսափել ընկերության գրասենյակներ այցելելուց, օգտվել վարկի մարման հեռահար բոլոր հնարավոր տարբերակներից, ցանկացած հարցի դեպքում զանգել կազմակերպության հեռախոսահամարներով:
Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները ! ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով
< <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ
< <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ելնելով ստեղծված իրավիճակից և հոգ տանելով իր հաճախորդներիառողջության մասին:
Տեղեկացնում է ՝
Այն հաճախորդները , ովքեր այս իրավիճակի հետ կապված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել 2020թ Ապրիլ ամսվա ետվճարները իրենց վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան ՝ < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը Ձեր Ապրիլ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Մայիս ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հաճախորդների հետ անմիջական շփումներից խուսափելու համար ՝ վերոնշյալ գործառույթը կիրականացվի առանց հաճախորդների անհատական դիմումների՝ կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիշեցնում ենք նաև , որ Հայաստանի Հանրապետությունում Արտակարգ Դրության հայտարարման պահից սկսած < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը, առանց բացառությամբ, բոլոր վարկային պայմանագրերի գծով չի կիրառում տույժերի և տուգանքների հաշվեգրում :
Տեղեկացնում ենք նաև, որ երկրում հայտարարված Արտակարգ Դրության օրվանից սկսած, այն հաճախորդները , ովքեր ֆինանսական դժվարությունների պատճառով չեն վճարել իրենց վարկի ժամանակացույցով նախատեսված Մարտ և Ապրիլ ամսվա ետվճարները և իրենց պարտավորությունները < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերության կողմից հետաձգվել և կուտակվել են Մայիս ամսվա ժամանակացույցով նախատեսված օրվան՝ այս գործողության հետևանքով հետևանքով ոչ մի հաճախորդ չի դասակարգվի և այս գործառույթը ոչ մի կերպ բացասական ազդեցություն չի ունենալու մեր հաճախորդների վարկային պատմության որակի վրա:
Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում և հաճախորդի դիմումի համաձայն , տեղափոխված վճարումների ծավալի հետագա մարման և ըստ ժամանակացույցի բաշխման տարբերակները կհամաձայնեցվեն հաճախորդների հետ ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից:
Սիրելի հայրենակիցներ հորդորում ենք պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում օգտվել վարկի մարման հեռահար տարբերակներից:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով
< <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ
Այն հաճախորդները , ովքեր ստեղծված իրավիճակից ելնելով , չեն կարողացել վճարել 2020թ Մարտ ամսվա իրենց վարկի ժամանակացույցով նախատեսված ետվճարը , < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ավտոմատ կերպով , ժամանակացույցով նախատեսված վարկի Մարտ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Ապրիլ ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հանրապետությունում հայտարարված Արտակարգ Դրության ավարտից հետո , < <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում և հաճախորդի դիմումի համաձայն , Մարտ ամսվա տեղափոխված վճարման ծավալի հետագա մարման և ժամանակացույցի բաշխման տարբերակները կհամաձայնեցվեն հաճախորդների հետ ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից:
Հարգելի հաճախորդներ , կրկին հորդորում ենք պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում օգտվել վարկի մարման հեռահար տարբերակներից:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով ՝
< <Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ
<< Նոր Հորիզոն >> ՈՒՎԿ ՍՊԸ-ն հաստատելով իր պատրաստակամությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը` չկատարված վարկային պարտավորությունների պատճառով հաշվեգրված տույժերի և տուգանքների զիջման վերաբերյալ, ընկերության վարկառուներին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայանալ ընկերության գլխամասային գրասենյակ` վերը նշված հարցերի, ինչպես նաև առաջացած պարտավորությունների կատարման վերաբերյալ բանակցելու նպատակով:
Ընկերության տնօրինություն