ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ :: Ինչպես Դիմել Մեզ | Nor Horizon :: How To

agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal line

Կարևոր է իմանալ

Ինչպես դիմել:
  • Այցելել “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
  • Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Լրացնել “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը:
  • Վճարել ԱՔՌԱ տեղեկատվական բյուրոյից Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գանձվող վճարը` 2000 ՀՀ դրամ /ֆիզիկական անձանց և Ա/Ձ-երի համար/ կամ 4000 դր /իրավաբանական անձանց համար/, կամ ինքնուրույնաբար նշված բյուրոյից կատարել հարցում և ներկայացնել պատասխանի մեկ օրինակ:
  • Կարևոր տեղեկություններ
  • Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ եղանակով Ընկերության գլխամասի կամ մասնաճյուղերի դրամարկղերից` բացառությամբ Դիլիջանում, Գավառում և Արարատում բանկի միջոցով տրամադրվողների:
  • Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
  • Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
  • Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 80%:
  • Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
  • Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.5%-ի չափով: Վարկի վճարման ուշացման դեպքում աշխատանքային 6-րդ օրը վարկառուից գանձվում է նաև միանվագ ՏՈՒԳԱՆՔ` 5000 ՀՀ դրամ:
  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
  • Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը:
  • Ուշադրություն: Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում:

    Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

    Թարմացվել է`