ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ :: Մեր մասին | Nor Horizon :: About us

   

horizontal lineVertical Line
Մեր Մասին Ընդհանուր Տեղեկություններ Վարչակազմակերպչական կառուցվածքը Ղեկավար Կազմ Մեր նվաճումները Թափուր Աշխատատեղեր

Մեր մասին

2006թ. ապրիլ ամսից Հայաստանում իր գործունեությունն է սկսել նոր միկրոֆինանսական կազմակերպություն` “Նոր Հորիզոն” ՈՒնիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն, որը նպատակ ունի միկրովարկավորման միջոցով հասանելի դարձնել ֆինանսական ռեսուրսները բնակչության առավել խոցելի, բայց վարկունակ շերտերի համար:

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ն լիցենզավորվել և գրանցվել է ՀՀ Կենտրանական բանկի կողմից 28.03.2006թ-ին, սակայն միկրոֆինանսական շուկայում նրա գործունեության փորձը ունի գրեթե 15 տարվա պատմություն: Ընկերությունը, ըստ էության, հանդիսանում է 1995թ-ի աշնանը առաջին անգամ Հայաստանում Օքսֆամ ՄԲ-ի կողմից ներմուծված միկրոֆինանսական ծրագրի տրամաբանության շարունակողը:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը` “Նոր Հորիզոն”-ը շատ արագ գրավել է իր ուրույն տեղը ֆինանսական շուկայում և արգասաբեր ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ նվաճել ինչպես հաճախորդների, այնպես էլ ներդրողների վստահությունը:

Այսօր Ընկերության 30 աշխատակիցները 4 մասնաճյուղերում, 1 ներկայացուցչություններում և գլխամասային գրասենյակում ամենաարդիական տեղեկատվական համակարգի միջոցով սպասարկում են տարեկան մոտ 4000 վարկ` ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

Թարմացվել է`