horizontal line Vertical Line
Հիմնադիրներ և Ներդրողներ Հիմնադիրներ Ներդրողներ Բաժնետերերի համար Ընդհանուր Ժողով

Հիմնադիրներ

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի միակ հիմնադիրը և 86% սեփականատեր հանդիսանում է “Հորիզոն” հիմնադրամը: Վերջինս ստեղծվել է Հայաստանում աղքատության հաղթահարմանն աջակցելու, փոքր ու միջին ձեռներեցությունը զարգացնելու, հեռավոր և սահմանամերձ շրջաններում ֆինանսական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնելու առաքելությամբ: “Հորիզոն” հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում` որպես առանձին իրավաբանական անձ, գրանցվել է 25.10.2002թ-ին, և նրա հիմնադիրներն են`

Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է հոգաբարձուների խորհուրդը, որի բոլոր անդամները ընդգրկված են նաև “Նոր Հորիզոն”-ի կառավարման բարձրագույն մարմնում` Ընդհանուր Ժողովում: Հիմնադրամի ընթացիկ ղեկավարումն իրականացվում է գործադիր մարմնի կողմից` ի դեմս գործադիր տնօրեն Գոռ Մովսեսյանի, ով հանդիսանում է նաև “Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի նախագահը:

2006թ-ին ՀՀ օրենսդրության նոր պահանջներին ընդառաջ` “Հորիզոն” հիմնադրամը, ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, հիմնեց “Նոր Հորիզոն” Ունիվերսալ Վարկային կազմակերպությունը և իր միկրովարկավորման գործառույթը պատվիրակեց վերջինիս`պահպանելով, սակայն, իր կանոնադրական նպատակներից բխող մի շարք այլ գործառնություններ իրականացնելու իրավունքը և հաստատակամությունը:

Այսօր “Հորիզոն” հիմնադրամը ընդգրկված է սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք ծրագրերում և ակտիվորեն շարունակում է իր առաքելության իրագործումը հանրապետության բազմաթիվ գյուղերում և քաղաքներում:

Թարմացվել է`