agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal lineVertical Line
Վարկեր Ընդհանուր Տեղեկություններ Գյուղատնտեսական Բնակարանների և Առանձնատների Վերանորոգում Սպառողական Բիզնես ՀԶՄ Ապահովագրական Ծառայություններ

Վարկի Հաշվիչ

Վարկի Գումարը
Վարկի Տոկոսադրույքը (%)
Վարկի տևողությունը (ամիս)
Անուիտետ: Նվազող:

Բնակարանների և առանձնատների ձեռքբերում և վերանորոգում

                                                                                      

Ով կարող է դիմել Տնտեսապես ակտիվ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի:
Ինչպես դիմել:
  • Այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
  • Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Լրացնել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը:
  • Վճարել վարկային հայտի ուսումնասիրության վճար`
  • 5.000 ՀՀ դրամ` մինչև 500.000 ՀՀ դրամ վարկերի համար;

    7.000 ՀՀ դրամ՝ 501.000-2.000.000 ՀՀ դրամ վարկերի համար;

    10.000 ՀՀ դրամ՝ 2.000.001 ՀՀ դրամը գերազանցող վարկերի համար;

  • Վերանորգման վարկերը տրամադրվում են

     

     

  • Արտարժույթով` 14% տարեկան տոկոսադրույքով, մինչև 10.000 ԱՄՆ դոլլարի չափով, մինչև 48 ամիս ժամկետով
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.7-18.90%
  • ՀՀ դրամով՝ 20% տարեկան տոկոսադրույքով, մինչև 5.000.000 ՀՀ դրամի չափով, մինչև 48 ամիս ժամկետով
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 26.00-35.00%
  • Վարկերի մարումը
    • Վարկի մարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս ամսական մեկ վճարումից:
    • Վարկի մայր գումարները վերադարձվում են նույն արժույթով, որով ստացվել են:
    • Վարկի տոկոսագումարները /ուշացումների ժամանակ` նաև տույժերը/ բոլոր դեպքերում հաշվարկվում և վճարվում են ՀՀ դրամով: Ընդ որում`վարկի գումարի դիմաց հաշվարկված տոկոսների մարումները վարկառուի ցանկությամբ կարող են կատարվել նաև  ԱՄՆ դոլարով:
    • Արտարժույթով վարկերի դեպքում թե վարկը տրամադրելու, թե հետվճարումները կատարելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ արտարժույթի համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված փոխարժեքը: Ուշադրություն՝ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ Ձեր վարկի մարումների վրա:
    Վարկառուի ծախսերը
  • Վարկի տրամադրման վճար վարկի ստացման պահին` Արտարժույթով տրամադրված վարկերի համար`
    • վարկի գումարի 2%-ի չափով

    ՀՀ դրամով տրամադրված վարկերի համար`

    • վարկի գումարի 4%-ի չափով
  • Գույքի գրավադրման, գույքի գնահատման, ապահովագրության, նոտարական վավերացման և կադաստրային վճարումների հետ կապված ծախսեր:  
  • Անշարժ Գույքի Գրավի /Հիփոթեքի/Հաջորդող Գրավի Պայմանագրերի Նոտարական վավերացում 5.000-20.000 ՀՀ դրամ  
  • Անշարժ Գույքի Գրավի /Հիփոթեքի/Հաջորդող Գրավի Պայմանագրերի Պետական Գրանցում 3.000-25.000  ՀՀ դրամ
  • Վարկի օգտագործման ուղղությունները`
  • Բնակարանների և բնակելի տների ձեռքբերում և վերանորոգում
  • Ապահովվածությունը`
  • վարկերի համար պահանջվում է անշարժ գույքի գրավ
  • Պահանջվող փաստաթղթեր`
  • Անձը հաստատող փաստաթղթեր,
  • Աշխատավարձի տեղեկանք կամ այլ կայուն եկամտի չափի վերաբերյալ տեղեկություններ
  • Բնակության վայրից տեղեկանք
  • Ձեռք բերվող կամ վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայական
  • Գույքի գրավադրման և գրավի համասեփականատերերի վերաբերյալ փաստաթղթեր
  • Կարևոր տեղեկություններ
  • <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը վարկառուին տրամադրում է անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված <<Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները>> կանոնակարգ 8/05-ի:
  • Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ ընկերության գլխամասի/մասնաճյուղերի դրամարկղերից կամ գործընկեր բանկերի միջոցով:
  • Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
  • Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 14.9169-ից 16.3035 տոկոս:
  • Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 70%:
  • Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
  • Ձեր վարկային պայմանագրի քաղվածքի, բոլոր տեսակի տեղեկանքների և դրան առընչվող փաստաթղթերի պատճեների տրամադրումը ԱՆՎՃԱՐ է:
  • Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.12%-ի չափով:
  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
  • Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը:
  • Եթե գրավի առարկան իրացնելուց ստացված գումարը բավարար չէ Վարկատուի պահանջները բավարարելու համար, ապա Վարկատուն իրավունք ունի իր պահանջի չբավարարված մասի գումարը ստանալ Վարկառուի այլ գույքի իրացումից:
  • Ուշադրություն: Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ այստեղ:

    Արտարժույթով վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում արտարժույթի փոխարժեքը և դրա հրապարակման ամսաթիվը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

    Վարկերի տոկոսագումարի հաշվարկման կարգըը տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամ:

    Տոկոսագումարների հաշվարկի ներկայացուցչական ՕՐԻՆԱԿ `

    Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններովը
    Տրամադրվող գումարը 1 000 000 դրամ
    Անվանական տարեկան տոկոսադրույքը 24%
    Մարման ժամկետը 12 ամիս 
    Այլ վճարումներ `

    վարկի սպասարկման վճար վարկը ստանալու պահին` վարկի գումարի 4% 

    վարկային հայտի ուսումնասիրության վճար` 7 000 ՀՀ դրամ:

    Մարումները կատարվում են  ամսական հավասարաչափ (մայր գումար և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր մարման ժամանակ),

    Ամիս

    Գումար

    Տոկոսագումար

    Ընդհանուր գումար

    1

    69,970.00

    24,986.30

    94,956.30

    2

    77,230.00

    17,734.30

    94,964.30

    3

    78,140.00

    16,822.40

    94,962.40

    4

    78,660.00

    16,299.70

    94,959.70

    5

    81,690.00

    13,271.70

    94,961.70

    6

    82,440.00

    12,521.80

    94,961.80

    7

    84,120.00

    10,841.40

    94,961.40

    8

    86,130.00

    8,832.30

    94,962.30

    9

    87,110.00

    7,846.70

    94,956.70

    10

    89,910.00

    5,054.00

    94,964.00

    11

    91,200.00

    3,762.80

    94,962.80

    12

    93,400.00

    1,535.30

    94,935.30

     

    1,000,000.00

    139,508.70

    1,139,508.70

     

     

    Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևիցը հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքըը 36,0308%

    Մեր Ընկերությունում վարկ ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման, դիմումների և պահանջվող այլ փաստաթղթերի լրացման գործում Ձեզ կօգնեն Ընկերության վարկային գործակալները:

    Վարկային հայտի ուսումնասիրություն, հաստատում և տրամադրում

    Վարկերը որոնք չեն պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում՝

    Վարկի վերաբերյալ որոշում է կայացվում և վարկը տրամադրվում է 3-5 աշխ. օրվա ընթացքում

     Վարկերը որոնք պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում

    Վարկի  վերաբերյալ որոշում է կայացվում և վարկը տրամադրվում է  վարկային հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխ. օրվա ընթացքում

    Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

    Թարմացվել է`