agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal lineVertical Line
Վարկեր Ընդհանուր Տեղեկություններ Գյուղատնտեսական Բնակարանների և Առանձնատների Վերանորոգում Սպառողական Բիզնես ՀԶՄ Ապահովագրական Ծառայություններ

Վարկի Հաշվիչ

Վարկի Գումարը
Վարկի Տոկոսադրույքը (%)
Վարկի տևողությունը (ամիս)
Անուիտետ: Նվազող:

Առողջապահական վարկեր KIVA

ծրագրի շրջանակներում

 

(Դադարեցված է)

Ով կարող է դիմել Տնտեսապես ակտիվ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի:
Ինչպես դիմել:
  • Այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
  • Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Լրացնել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը,
  • Վճարել վարկային հայտի ուսումնասիրության վճար`
  • 5.000 ՀՀ դրամ` մինչև 500.000 ՀՀ դրամ վարկերի համար;

  • Առողջապահական վարկերը տրամադրվում են
  • 50.000-500.000 ՀՀ դրամի չափով /միայն ՀՀ դրամով/
  • 6-ից մինչև 36 ամիս մարման ժամկետով
  • 15% տարեկան տոկոսադրույքով
  • Վարկառուի ծախսերը
  • Վարկի տրամադրման վճար վարկի ստացման պահին` վարկի գումարի 3%-ի չափով
  • Վարկի օգտագործման ուղղությունները`
  • Ամբուլատոր բժշկական օգնություն,
  • Ստացիոնար բժշկական օգնություն,
  • Արհեստական հղիություն և ծննդաբերություն,
  • Ակնաբուժություն,
  • Ատամնաբուժություն
  • և այլ բժշկական ծառայության նպատակով
  • Ապահովվածությունը`
  • վարկերը տրամադրվում են երաշխավորության, շարժական գույքի կամ լրացուցիչ ծախսեր չառաջացնող այլ գրավով:
  • Պահանջվող փաստաթղթեր`
  • Անձը հաստատող փաստաթղթեր,
  • Աշխատավարձի կամ այլ կայուն եկամտի չափի մասին տեղեկանք,
  • Բնակության վայրից տեղեկանք,
  • Գրավի առկայության դեպքում` գույքի գրավադրման և գրավի համասեփականատերերի վերաբերյալ փաստաթղթեր
  • Նախնական հետազոտության, ախտորոշման և հետագա բուժման հետ կապված բոլոր փաստաթղթերը:
  • Կարևոր տեղեկություններ
  • <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ-ն հաճախորդին տրամադրում է Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ` փաստաթուղթ,  որով սահմանվում են սպառողական վարկի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի` վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները: Ընդհանրական թերթիկը կարող եք գտնել այստեղ
  • <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը վարկառուին տրամադրում է անհատական թերթիկ` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված <<Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները>> կանոնակարգ 8/05-ի:
  • Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ եղանակով Ընկերության գլխամասի կամ մասնաճյուղերի դրամարկղերից` բացառությամբ Դիլիջանում, Գավառում և Ստեփանավանում բանկի միջոցով տրամադրվողների:
  • Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
  • Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
  • Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 70%:
  • Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
  • Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.5%-ի չափով: Վարկի վճարման ուշացման դեպքում աշխատանքային 6-րդ օրը վարկառուից գանձվում է նաև միանվագ ՏՈՒԳԱՆՔ` 5000 ՀՀ դրամ:
  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
  • Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը:
  • Ուշադրություն: Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ այստեղ:

    Վարկերի տոկոսագումարի հաշվարկման կարգըը տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամ:

    Տոկոսագումարների հաշվարկի ներկայացուցչական ՕՐԻՆԱԿ `

    Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններովը
    Տրամադրվող գումարը 1 000 000 դրամ
    Անվանական տարեկան տոկոսադրույքը 24%
    Մարման ժամկետը 12 ամիս 
    Այլ վճարումներ `

    Մարումները կատարվում են  ամսական հավասարաչափ (մայր գումար և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր մարման ժամանակ),

    Ամիս

    Գումար

    Տոկոսագումար

    Ընդհանուր գումար

    1

    69,970.00

    24,986.30

    94,956.30

    2

    77,230.00

    17,734.30

    94,964.30

    3

    78,140.00

    16,822.40

    94,962.40

    4

    78,660.00

    16,299.70

    94,959.70

    5

    81,690.00

    13,271.70

    94,961.70

    6

    82,440.00

    12,521.80

    94,961.80

    7

    84,120.00

    10,841.40

    94,961.40

    8

    86,130.00

    8,832.30

    94,962.30

    9

    87,110.00

    7,846.70

    94,956.70

    10

    89,910.00

    5,054.00

    94,964.00

    11

    91,200.00

    3,762.80

    94,962.80

    12

    93,400.00

    1,535.30

    94,935.30

     

    1,000,000.00

    139,508.70

    1,139,508.70

     

     

    Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևիցը հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքըը 36,0308%

    Մեր Ընկերությունում վարկ ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման, դիմումների և պահանջվող այլ փաստաթղթերի լրացման գործում Ձեզ կօգնեն Ընկերության վարկային գործակալները:

    Վարկային հայտի ուսումնասիրություն, հաստատում և տրամադրում

    Վարկերը որոնք չեն պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում՝

     Վարկերը որոնք պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում

    Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

    Թարմացվել է`