agriculture consumer business millenium

Գյուղատնտեսական

Վարկեր

Սպառողական

Վարկեր

Բիզնես

Վարկեր

ՀԶՄ

Վարկեր

horizontal line Vertical Line
Վարկեր Ընդհանուր Տեղեկություններ Գյուղատնտեսական Բնակարանների և առանձնատների ձեռքբերում և վերանորոգում Սպառողական Բիզնես ՀԶՄ Ապահովագրական Ծառայություններ

Վարկի Հաշվիչ

Վարկի Գումարը
Վարկի Տոկոսադրույքը (%)
Վարկի տևողությունը (ամիս)
Անուիտետ: Նվազող:

Գյուղական Տարածքների տնտեսական զարգացման ծրագիր

                                                    (Դադարեցված է)

Ով կարող է դիմել Տնտեսապես ակտիվ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի՝ բացառությամբ ք. Երևանից:
Ինչպես դիմել:
  • Այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ մոտակա գրասենյակ:
  • Ներկայացնել համապատասխան վարկային պրոդուկտի համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Լրացնել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ-ից վարկ ստանալու դիմումը:
  • Վճարել վարկային հայտի ուսումնասիրության վճար`
  • 3.000 ՀՀ դրամ` մինչև 500.000 ՀՀ դրամ վարկերի համար;

    5.000 ՀՀ դրամ՝ 501.000-2.000.000 ՀՀ դրամ վարկերի համար;

    10.000 ՀՀ դրամ՝ 2.000.001 ՀՀ դրամը գերազանցող վարկերի համար;

  • Վարկերը տրամադրվում են

    Դրամային Լոտի միջոցով

  • մինչև 3.500.000 ՀՀ դրամի չափով /միայն ՀՀ դրամով/
  • մինչև 36 ամիս մարման ժամկետով
  • 16% տարեկան տոկոսադրույքով
  • Դոլարային Լոտի միջոցով

    • մինչև 10..000 ԱՄՆ դոլարի չափով /միայն ԱՄՆ դոլարով/
    • մինչև 30 ամիս մարման ժամկետով
    • 11% տարեկան տոկոսադրույքով

    Արտարժութային /միայն ԱՄՆ դոլար/ Հայտի միջոցով

  • մինչև 20.000 ԱՄՆ դոլար
  • մինչև 60 ամիս մարման ժամկետով
  • 12% տարեկան տոկոսադրույքով /ԱՄՆ դոլար/
  • Վարկառուի ծախսերը
  • Դրամային Լոտի միջոցով ստացված վարկի դեպքում՝ վարկառուն վճարում է վարկի տրամադրման վճար վարկի գումարի 1%-ի չափով:
  • Դոլարային Լոտի միջոցով ստացված վարկի դեպքում՝ վարկառուն վճարում է վարկի տրամադրման վճար վարկի գումարի 2%-ի չափով:
  • Հայտի միջոցով ստացված վարկի դեպքում՝ վարկառուն վճարում է վարկի տրամադրման վճար վարկի գումարի 1%-ի չափով:
  • 2.000 ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերի համար` գույքի գրավադրման, գույքի գնահատման, ապահովագրության, նոտարական վավերացման և կադաստրային վճարումների հետ կապված ծախսեր /եթե դրա անհրաժեշտությունն առաջանում է/:
    • Անշարժ Գույքի Գրավի /Հիփոթեքի/Հաջորդող Գրավի Պայմանագրերի Նոտարական վավերացում   5.000-20.000 ՀՀ դրամ
    • Անշարժ Գույքի Գրավի /Հիփոթեքի/Հաջորդող Գրավի Պայմանագրերի Պետական Գրանցում      3.000-45.000  ՀՀ դրամ
    • Տրանսպորտային միջոցի  Գրավի գրանցում     3.000-10.000 ՀՀ դրամ
  • Վարկի օգտագործման ուղղությունները`
  • Աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում՝ փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական միջոցները առավել մատչելի դարձնելու միջոցով:
  • Աշխատատեղերի ստեղծում:
  • Կոնկուրենտ արտադրության զարգացում:
  • Ինֆրակառուցվածքի ստեղծում և զարգացում և այլն:
  • Ապահովվածությունը`
  • մինչև 4.000 ԱՄՆ դոլարի վարկերի համար պահանջվում է երաշխավորություն, շարժական գույքի գրավ և/կամ լրացուցիչ ծախսեր չառաջացնող այլ գրավ:
  • 4.000 ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերի համար պարտադիր կարգով պահանջվում է անշարժ գույքի, ավտոմեքենայի կամ այլ գրավ` նոտարական վավերացմամբ:
  • Պահանջվող փաստաթղթեր`
  • Անձը հաստատող փաստաթղթեր,
  • Աշխատավարձի կամ այլ կայուն եկամտի չափի մասին տեղեկանք,
  • Բնակության վայրից տեղեկանք,
  • Գրավի առկայության դեպքում` գույքի գրավադրման և գրավի համասեփականատերերի վերաբերյալ փաստաթղթեր, անշարժ գույքի անկախ գնահատողի եզրակացություն:
  • Կարևոր տեղեկություններ
  • <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ-ն հաճախորդին տրամադրում է Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ` փաստաթուղթ, որով սահմանվում են սպառողական վարկի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի` վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները: ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքը տարածվում է նաև մինչև 2.000.000 դրամ գումարի չափով և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:
    Ընդհանրական թերթիկը կարող եք գտնել այստեղ
  • <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը վարկառուին տրամադրում է անհատական թերթիկ` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված <<Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները>> կանոնակարգ 8/05-ի:
  • Բոլոր վարկերը տրամադրվում են կանխիկ եղանակով Ընկերության գլխամասի կամ մասնաճյուղերի դրամարկղերից` բացառությամբ Դիլիջանում, Գավառում և Ստեփանավանում բանկի միջոցով տրամադրվողների:
  • Վարկերի հետվճարները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության ցանկացած մասնաճյուղի կամ գլխամասի դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության հաշվեհամարին:
  • Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ:
  • Վարկի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը նվազագույնը 70%:
  • Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ: Նման դեպքերում վճարման ենթակա տոկոսագումարները նվազում են:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների պարտադիր վճարման հաճախականությունը ընտրում է վարկառուն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Առանձին վարկատեսակների համար կարող են տրամադրվել մայր գումարների առաջին հետվճարման արտոնյալ ժամկետներ:
  • Պարտադիր հետվճարները ժամկետից ուշ կատարելու դեպքում վարկի մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվում է ՏՈՒՅԺ` յուրաքանչյուր օրվա համար ուշացած գումարի 0.5%-ի չափով: Վարկի վճարման ուշացման դեպքում աշխատանքային 6-րդ օրը վարկառուից գանձվում է նաև միանվագ ՏՈՒԳԱՆՔ` 5000 ՀՀ դրամ:
  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկություն է ներկայացվում ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, և տվյալ վարկառուի վարկային պատմության մեջ նշում է կատարվում վարկարժանության անկման մասին:
  • Վարկի հետվճարումը ուշացնելու դեպքում (անկախ ուշացման օրերի քանակից), Ընկերությունը իրավունք է վերապահում իրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել գրավի առգրավվման և իրացման գործընթացը:
  • Ուշադրություն: Յուրաքանչյուր վարկատեսակի դիմում/հայտը վարկային կոմիտեի կողմից քննարկվում է առանձին: Հետևաբար հաճախորդին վարկի տրամադրման նախապայմանները առաջարկվում են կոնկրետ վարկի ռիսկայնությունից, ժամկետայնությունից, գրավի, ապահովագրության առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից կախված` առանձին վարկատեսակների համար ամրագրված սահմաններում:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ այստեղ:

    Վարկերի տոկոսագումարի հաշվարկման կարգըը տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամ:

    Տոկոսագումարների հաշվարկի ներկայացուցչական ՕՐԻՆԱԿ `

    Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններովը
    Տրամադրվող գումարը 300 000 դրամ
    Անվանական տարեկան տոկոսադրույքը 24%
    Մարման ժամկետը 12 ամիս 
    Այլ վճարումներ `

    Մարումները կատարվում են  ամսական հավասարաչափ (մայր գումար և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր մարման ժամանակ),

    Ամիս Գումար Տոկոսագումար Ընդհանուր գումար
    1 22,829.20 5,523.30 28,352.50
    2 22,338.30 6,014.20 28,352.50
    3 23,660.80 4,691.70 28,352.50
    4 23,640.40 4,712.10 28,352.50
    5 23,985.80 4,366.70 28,352.50
    6 24,852.60 3,499.90 28,352.50
    7 25,117.80 3,234.70 28,352.50
    8 25,629.80 2,722.70 28,352.50
    9 26,223.20 2,129.30 28,352.50
    10 26,740.40 1,612.10 28,352.50
    11 27,159.50 1,193.00 28,352.50
    12 27,822.20 530.50 28,352.70
      300,000.00 40,230.20 340,230.20

     

     

    Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևիցը հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքըը 37,2583%

    Մեր Ընկերությունում վարկ ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման, դիմումների և պահանջվող այլ փաստաթղթերի լրացման գործում Ձեզ կօգնեն Ընկերության վարկային գործակալները:

    Վարկային հայտի ուսումնասիրություն, հաստատում և տրամադրում

    Վարկերը որոնք չեն պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում՝

     Վարկերը որոնք պահանջում նոտարական վավերացում և պետական գրանցում

    Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել կամ այցելել "Նոր Հորիզոն" ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

    Թարմացվել է`